• Հայերեն
  • Русский
Թուրքմենստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Թուրքմենստան
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Թուրքմենստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայ-թուրքմենական գործարար համաժողով Երևանում

15 հունվարի, 2026
Հայ-թուրքմենական գործարար համաժողով Երևանում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու և  երկկողմ փոխգործակցության զարգացմանը նպաստելու նպատակն էր հետապնդում հունվարի 15-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպված հայ-թուրքմենական գործարար համաժողովը։ Վերջինիս, որն անցկացվեց Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների միության գործարար առաքելության շրջանակում, երկու կողմից մասնակցեցին ամենատարբեր ոլորտներ ներկայացնող տնտեսվարողներ, այդ թվում՝ գյուղատնտեսական, թեթև արդյունաբերության, լոգիստիկայի, ոսկերչության, դեղագործական, զբոսաշրջության և այլ  բնագավառների ներկայացուցիչներ։ 

Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը նախ անդրադարձավ այն ուղղություններին, որոնցում ժամանակին ծավալվել են ակտիվ առևտրատնտեսական երկկողմ հարաբերություններ։ Մասնավորապես՝ անկախության առաջին տարիներին Հայաստանը հենց Թուրքմենստանից էր ներմուծում իրեն անհրաժեշտ գազը, և այդ շրջանում առկա էր ակտիվ ապրանքաշրջանառություն։ Գազամատակարարման դադարումից հետո գրանցվեց առևտրի ծավալների անկում, թեև վերջին տարիների ցուցանիշներն արձանագրում են աճի դինամիկա։ Բանախոսի գնահատմամբ՝ առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և համանման գործարար համաժողովները լավ խթան կարող են հանդիսանալ երկկողմ առևտրային ու տնտեսական կապերի հետագա ընդլայնման համար բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ, ոսկերչական, տեքստիլ, զբոսաշրջային, գյուղատնտեսական, շինարարական  և այլ ուղղություններով։

Ներսես Կարամանուկյանը մասնակիցներին ներկայացրեց նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կառուցվածքը, առաքելությունն ու գործունեության ուղղությունները։   

Շնորհակալութուն հայտնելով ջերմ ընդունելության ու համաժողովի կազմակերպման համար՝ Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, պատվիրակության ղեկավար Բեգենչ Արազովը ներկայացրեց իրենց՝ ավելի քան 30 հազար անդամ ունեցող կառույցը, որն ընդգրկում է տնտեսության բոլոր ոլորտները։ Նա անդրադարձավ գործակցության այն ուղղություններին, որոնցով հետաքրքրված են թուրքմեն գործարարները։ Վերջիններս առաջարկում են համագործակցել թուրքմենական ապրանքների ձեռքբերման և հայկական արտադրանքի, հատկապես՝ ոսկերչական իրեր, ալկոհոլային խմիչքներ, հայկական մրգերի և բանջարեղենի պահածոներ, արտահանելու և թուրքմենական շուկա ներմուծելու հարցում։ Թուրքմեն գործընկերները շահագրգռված են նաև ՏՏ և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության հաստատմամբ ու համատեղ ծրագրերի մշակմամբ։ Պատվիրակության ղեկավարը վստահություն հայտնեց, որ երևանյան գործարար համաժողովը նոր լիցք կհաղորդի երկու երկրների առևտրատնտեսական կապերի խորացմանը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը նշեց, որ երկկողմ տնտեսական կապերն այսօր ենթադրում են գործնական լուծումներ և գործակցության նոր գործիքներ։ Այս առումով, ըստ փոխնախարարի, ներկա գործարար համաժողովը հատուկ նշանակություն ունի որպես հարթակ՝ կոնկրետ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։ Էդգար Զաքարյանի խոսքով՝ վերջին տարիների ցուցանիշները վկայում են երկկողմ գործակցության դրական դինամիկայի մասին, որոնք արտահայտում են փոխադարձ առևտրի որոշակի մասնագիտացում, միևնույն ժամանակ էական ներուժ են ցույց տալիս ապրանքային կառուցվածքի դիվերսիֆիկացիայի և համագործակցության նոր ուղղությունների զարգացման համար։  

Անդրառնալով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը՝ փոխնախարարը որպես առաջնահերթություններից մեկը նշեց արտահանման դիվերսիֆիկացիան ինչպես ապրանքային կառուցվածքի, այնպես էլ մատակարարումների աշխարհագրության առումով։ «Թուրքմենստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հաշվի առնելով իր արտադրական, ագրարային և լոգիստիկ ներուժը, ինչպես նաև կայուն պահանջարկով ապրանքների մեծ սպեկտրի նկատմամբ։ Մրցակցային առավելություններ ունի արտադրական բամբակի, տեքստիլային հումքի, որը լրացուցիչ հնարավորություն է տալիս կոոպերացիոն շղթաների, համատեղ արտադրությունների ստեղծման և երկու երկրների ձեռնարկությունների միջև համագործակցության համար»,–նշեց Էդգար Զաքարյանը։  

Հայաստանի ներդրումային և առևտրաարդյունաբերական միջավայրը ներկայացրեց  «Enterprise Armenia»–ի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Սաթենիկ Ադամյանը։

Ներկաները դիտեցին Թուրքմենստանի տնտեսական հնարավորությունների մասին պատմող տեսանյութ։

Գործարար համաժողովի մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերը և համագործակցության կոնկրետ հնարավորություններն առիթ ունեցան քննարկել նաև «Բիզնեսը բիզնեսին» ձևաչափով բանակցությունների ընթացքում։  

Համաժողովին ներկա էին նաև Հայաստանում Թուրքմենստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Գ․Հեմրաեվան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատարներ։

https://umba.am/am/news/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be-%d5%a5/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շ. Բատըրովի փող. 22, Թուրքմենստան, Աշխաբադ, 744001Հեռ.՝ +99312 369418

Թուրքմենստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: