• Հայերեն
  • Русский
Թուրքմենստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Տաջիկստան
    • Թուրքմենստան
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Թուրքմենստան
    • Տաջիկստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Թուրքմենստան

Հայերը Թուրքմենստանում

Թուրքմենստանի հայ համայնքը ձևավորվել է XIX դարի վերջերին, երբ ձեռնարկվեց Միջինասիական երկաթուղու շինարարությունը։ Հայաստանից և Անդրկովկասի հայաշատ բնակավայրերից Միջին Ասիա տեղափոխվեցին մեծ թվով արհեստավորներ, քարտաշներ, որմնադիրներ, ատաղձագործներ, երկաթագործներ, որոնք աշխատանքի անցան Կրասնավոդսկ (ներկայում` Թուրքմենբաշի)-Տաշքենդ երկաթուղային կամուրջների շինարարության վրա։

Հայերը բնակություն հաստատեցին Կրասնավոդսկ, Աշխաբադ, Թեջեն, Մառի, Չարջոու (ներկայում՝ Թուրքմենաբադ), Կուշկա, Կըզըլ-Արվատ և այլ քաղաքներում։ Այդ քաղաքների մեծ մասում շուտով բացվեցին հայկական եկեղեցիներ (պահպանվել է միայն Թուրքմենբաշի քաղաքի եկեղեցին, որը չի գործում), դպրոցներ, տպարաններ, խանութներ, արհեստանոցներ և այլն:

Գաղթականների հաջորդ ալիքը Թուրքմենստան հասավ 20-րդ դարասկզբի Բաքվի ջարդերի, 1920թ․-ի Շուշիի եղեռնագործության հետևանքով, 3-րդը և 4-րդը՝ համապատասխանաբար 30-ականների և 40-ականների վերջերին, ընդ որում վերջինը` 1948թ․-ի Աշխաբադի կործանիչ երկրաշարժի բերումով, երբ երկրում շինարարների մեծ կարիք կար։ Թուրքմենստան հայերի ներհոսքի վերջին ալիքը եղավ 1988-1990թթ․՝ Ադրբեջանում հայ բնակչության ջարդերի հետևանքով։

Ներկայում, ըստ որոշ գնահատականների, Թուրքմենստանում ապրում է շուրջ 25 հազար հայ, որոնց մեծ մասը բնակվում է մայրաքաղաք Աշխաբադում (մոտ 15 հազար մարդ), շուրջ 5-6-ական հազար` Թուրքմենբաշի և Մառի քաղաքներում, մնացածները` Բալկանաբադ, Թուրքմենաբադ, Թեջեն քաղաքներում:

Երկրի առանձնահատկություններով պայմանավորված՝ ներկայում Թուրքմենստանում հայկական համայնքային կառույցներ չեն գործում։

1997թ․-ից ՀՀ դեսպանությանն առընթեր գործում է հայկական կիրակնօրյա դպրոցը, որտեղ հայոց լեզու և գրականություն են ուսանում տասնյակ հայ երեխաներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շ. Բատըրովի փող. 22, Թուրքմենստան, Աշխաբադ, 744001Հեռ.՝ +99312 369418

Թուրքմենստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: