• Հայերեն
  • Русский
Թուրքմենստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Թուրքմենստան
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Թուրքմենստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Թուրքմենստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին

13 դեկտեմբերի, 2018

Թուրքմենստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը դեկտեմբերի 13-ին հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ նախագահական «Օղուզխան» պալատում հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի (Gurbanguly Mälikgulyýewiç Berdimuhamedow) հետ: Շնորհավորելով Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ նախագահ Գ. Բերդիմուհամեդովը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ նորանշանակ դեսպանին հետաքրքիր աշխատանք է սպասվում պատմական հարուստ անցյալ ունեցող Թուրքմենստանում: Նախագահը ողջունել է երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղղությամբ կատարվելիք առաջիկա աշխատանքները և, կարևորելով Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը, հույս հայտնել, որ կողմերը կարագացնեն Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացումը: Նախագահ Գ. Բերդիմուհամեդովը մաղթել է, որ նորանշանակ դեսպանն իր արգասաբեր գործունեությամբ նպաստի և նոր շունչ հաղորդի Հայաստանի և Թուրքմենստանի միջև ծավալված արդյունավետ փոխգործակցությանը։ Դեսպան Գ․ Բադալյանը Թուրքմենստանի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ողջույնները և հավաստիացրել, որ Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայելու երկու բարեկամ երկրների միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար: Ողջունելով երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ ՀՀ նորանշանակ դեսպանի ծրագրերը` նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հաջողություններ է մաղթել դրանք առաքելության ընթացքում իրականացնելու համար։ Հանդիպման ավարտին դեսպան Գ․ Բադալյանը ՀՀ դեսպանության անունից ծաղիկներ է խոնարհել Թուրքմենստանի առաջին նախագահ Սապարմուրադ Նիյազովի անվան մզկիթում (Türkmenbaşy Ruhy Metjidi), պատասխանել Թուրքմենստանի պետական հեռուստատեսության և լրատվական գործակալության թղթակիցների հարցերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շ. Բատըրովի փող. 22, Թուրքմենստան, Աշխաբադ, 744001Հեռ.՝ +99312 369418

Թուրքմենստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: