• Հայերեն
  • Русский
Թուրքմենստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Թուրքմենստան
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Թուրքմենստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Թուրքմենստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետին

10 դեկտեմբերի, 2018
Դեկտեմբերի 10-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Գառնիկ Բադալյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովին (Raşit Meredow)։ Շնորհավորելով Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ Ռաշիդ Մերեդովը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշությունը և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանը արգասաբեր գործունեությամբ կնպաստի և նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Թուրքմենստանի միջև ծավալված արդյունավետ փոխգործակցությանը։ Դեսպանը Թուրքմենստանի փոխվարչապետին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ողջույնները և հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության օրակարգն ընդլայնելու համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձան փոխգործակցության հեռանկարներին՝ առանձնապես կարևորելով էներգետիկ ծրագրերի իրականացումը, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և գործարար կապերի խթանումը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա խորացումը: Դեսպան Գառնիկ Բադալյանը Թուրքմենստանի ԱԳ նախարարի խնդրանքով ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև` տեղեկություններ հայտնեց դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտությունների նախնական արդյունքների մասին: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց Թուրքմենստանի պետական հեռուստատեսության թղթակցի հարցերին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շ. Բատըրովի փող. 22, Թուրքմենստան, Աշխաբադ, 744001Հեռ.՝ +99312 369418

Թուրքմենստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: