Լուրեր

10.12.2018 • Թուրքմենստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետին

Դեկտեմբերի 10-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Գառնիկ Բադալյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովին (Raşit Meredow)։ Շնորհավորելով Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ Ռաշիդ Մերեդովը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշությունը և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանը արգասաբեր գործունեությամբ կնպաստի և նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Թուրքմենստանի միջև ծավալված...

12.02.2016 • Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Դիվանագիտական աշխատակցի օրվան նվիրված միջոցառումներին

Փետրվարի 18-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը մասնակցություն ունեցավ Թուրքմենստանի դիվանագիտական աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Թուրքմենստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտում բացվեց ցուցահանդես, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերել Թուրքմենստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և միջազգային կազմակերպությունների առաքելությունները: ՀՀ դեսպանության տաղավարը արժանացավ բարձր գնահատականի և զգալի հետաքրքրություն առաջացրեց ցուցահանդեսի մասնակիցների և հյուրերի մոտ:...

11.11.2015 • Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև

Նոյեմբերի 11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ փոխարտգործնախարարների մակարդակով:

08.05.2015 • Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Թուրքմենստանում

Մայիսի 8-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ԱՊՀ անդամ-երկրների դեսպանությունների և Թուրքմենստանի կառավարության համատեղ ջանքերով տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված լուսանկարների ցուցահանդես և ընդունելություն

24.04.2015 • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Թուրքմենստանում

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառում` տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

24.12.2014 • Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարությունների միջև

Դեկտեմբերի 24-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների միջև:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր