Դեսպան

Ն.Գ. պարոն ԳԱՌՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության
արտակարգ եւ լիազոր դեսպան

 

 

Ծնվել է 1958թ. Ադր. ՍՍՀ Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում:

1974թ. ավարտել է Երևանի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը:

1976-1978թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1986թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆ-ի իրանական բանասիրության բաժինը:

1984 -1985թթ.  և 1987-1988թթ. ծառայել և աշխատել է դարի  /պարսկերեն/ լեզվի թարգմանիչ Աֆղանստանում:

1988-1991թթ. լրագրող, պատասխանատու քարտուղար «Արմենպրես» լրատվական գործակալությունում:  Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:

ՀՀ  ԱԳՆ համակարգում աշխատում է 1991թ.:

1991-1992թ. ԱԳՆ մամլո քարտուղար և տեղեկատվության բաժնի վարիչ:

1993-1994թթ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության 2-րդ քարտ. Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Իրանի բաժնի 2-րդ քարտուղար:

1994 -1997թթ. աշխատել է ՀՀ տրանսպորտի նախարարության կառուցվող օբյեկտների տնօրինության Իրանի հետ կապերի գծով գլխավոր մասնագետ՝ Հայաստան-Իրան՝ Մեղրու կառուցվող կամրջում:

1997-1998թթ. ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության «Մարտընկեր» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր:

1998թ.  Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական:

1998-2001թ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական:

2002թ -2004թ ՀՀ ԱԳՆ Իրանի բաժնի վարիչ, Հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար:

2003 օգոստոս-դեկտեմբեր  սովորել է Գերմանիայի  Դաշնության Ջորջ Մարշալի անվան անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում:

2004 - 2007թթ. ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան, ՀՀ դեսպանության դեսպանորդի պաշտոնակատար:

2007թ. Ավարտել է ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի դիվանագիտական դասընթացը՝ ԿահիրեԵգիպտոս:

2007 – 2009թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, Հայաստան-Իրան-Թուրքմենստան միջկառավարական հանձնաժողովի  պատասխանատու քարտուղար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի Ազգային համակարգող:

 

2009 – 2010թթ.   ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետի  պ/կ:

 

2010թ.  ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության խորհրդական:

 

2010 - 2012թթ. ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան: Ունի «ՀՀ արտակարգ  դեսպանորդ  և  լիազոր նախարարի»  դիվանագիտական  աստիճան:

 

2012 - 2018թթ.  ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության վերլուծական բաժնի խորհրդական:

 

2014թ.  Ավարտել է ՉԺՀ  կոմերցիայի նախարարությանը կից Միջազգային տնտեսության  ակադեմիայի մեկամսյա դասընթացը, Պեկին:

 

Ունի ԽՍՀՄ և Աֆղանստանի կառավարական և ռազմական պարգևներ, ՀՀ ԱԳՆ խրախուսանքներ:

Հեղինակ է Իրանի մասին 5 գրքի և 200 հոդվածի:

ՀՀ Նախագահի 2018թ. նոյեմբերի 19 հրամանագրով նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ամուսնացած է ունի 2 երեխա, 2 թոռնիկ:

Տիրապետում է պարսկերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր