• English
  • Հայերեն
  • Русский
Թուրքմենստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Թուրքմենստան
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Թուրքմենստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Թուրքմենստանում ՀՀ դեսպանության մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային ամսվա շրջանակներում Թուրքմենստանում անցկացվող միջոցառումներին

04 ապրիլի, 2026
Թուրքմենստանում ՀՀ դեսպանության մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային ամսվա շրջանակներում Թուրքմենստանում անցկացվող միջոցառումներին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Թուրքմենստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային ամսվա շրջանակներում տեղի ունեցան մի շարք մշակութային և կրթական միջոցառումներ, որոնց մասնակցել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Ապրիլի 3-ին Թուրքմենստանի Ֆրանսիական ինստիտուտը՝ Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ կազմակերպեց «Մենք և մեր սարերը» հայկական գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմի ցուցադրությունը Ֆրանկոֆոնիայի ծրագրի մի մասն էր, որն ուղղված էր մշակութային երկխոսության զարգացմանը և միջպետական կապերի ամրապնդմանը։

Ֆիլմը ներկայացվել է հայերենով՝ ֆրանսերեն ենթագրերով։ Հենրիկ Մալյանի ռեժիսորությամբ և Հրանտ Մաթևոսյանի սցենարով ստեղծված ֆիլմը հայկական կինոյի նշանակալի աշխատանքներից մեկն է և մեծ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում։

Ֆրանկոֆոնիայի ծրագիրը ներառում է նաև ևս երկու հայկական ֆիլմերի ցուցադրություններ՝ ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի «Աշնանային արև», որը կցուցադրվի մայիսի 5-ին, և ռեժիսոր Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս», որը նախատեսված է մայիսի 26-ին։

Բացի այդ, ապրիլի 4-ին Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների ինստիտուտում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային ամսվա փակման արարողությունը, որի ընթացքում ամփոփվեցին մի շարք մշակութային և կրթական միջոցառումների արդյունքները։

Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ավանդաբար մասնակցել է մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության արարողությանը՝ գնահատելով նրանց նվաճումները հուշանվերով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շ. Բատըրովի փող. 22, Թուրքմենստան, Աշխաբադ, 744001Հեռ.՝ +99312 369418

Թուրքմենստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: