Թուրքմենստան

Թուրքմենստանում հայ համայնք

Թուրքմենստանի հայ համայնքը ձեւավորվել է XIX դարի վերջերին, երբ, Անդրկասպյան մարզի յուրացման նպատակով, Ռուսական կայսրությունը սկսեց տարբեր մասնագիտությունների տիրապետող մարդկանց հրավիրել այստեղ, որոնց մեջ քիչ չէին հայ արհեստավորները, առեւտրականները, երկաթուղային աշխատողները եւ այլն Հայերը բնակություն հաստատեցին Կրասնավոդսկ, Աշխաբադ, Թեջեն, Մարի, Չարջեւ, Կուշկա, Կիզիլ-Արվատ եւ այլ քաղաքներում Այդ քաղաքների մեծ մասում շուտով բացվեցին հայկական եկեղեցիներ (պահպանվել է միայն Կրասնովոդսկինը, ներկայումս` Թուրքմենբաշի), դպրոցներ, տպարաններ, խանութներ, արհեստանոցներ եւ այլն:

Գաղթականների հաջորդ ալիքը Թուրքմենստան հասավ 20-րդ դարասկզբի Բաքվի ջարդերի, 1920-ի Շուշվա եղեռնագործության հետեւանքով, 3-րդը եւ 4-րդը համապատասխանաբար 30-ականների եւ 40-ականների վերջերին, ընդ որում վերջինը` 1948-ի աշխաբադյան կործանիչ երկրաշարժի բերումով, երբ մեծ կարիք կար տարբեր, մասնավորապես շինարարի մասնագիտություններ ունեցողների Վերջին ալիքը եղավ 1988-ի դեպքերից հետո` ինչպես Ադրբեջանից ու Արցախից, այնպես էլ Հայաստանից:

Ներկայումս թուրքմենահայության թիվը կազմում է շուրջ 25 հազար, որոնց մեծ մասը այսօր բնակվում է Աշխաբադում 15.000-ից ավել, շուրջ 5-6-ական հազար` Թուրքմենբաշի եւ Մարի քաղաքներում, մնացածները` Բալկանաբադ, Թուրքմենաբադ (նախկին Չարջեւ), Թեջեն քաղաքներում:

1997-ից, ՀՀ դեսպանության առընթեր գործում է հայկական կիրակնօրյա դպրոց:

Ծագումով թուրքմենահայերը գլխավորապես սերում են Գորիսի ու Սիսիանի շրջաններից, ինչպես նաեւ Արցախից:

Թուրքմնահայերի գլխավոր մասնագիտացումներն են` արհեստավորներ, ոսկերիչներ, մազահարդարներ, երաժիշտներ, բժիշկներ, հատկապես ատամնաբույժներ:

Համայնքային միակ կառույցը ՀՀ դեսպանությանն առընթեր գործող հայկական կիրակնօրյա դպրոցն է, ուր 1997-ից հայրենի լեզուն ու գրականությունն են ուսանում թուրքմենահայ տասնյակ երեխաներ Դրանց որոշ մասը, նախկինի պես, Դեսպանության միջոցով գործուղվում են հայկական ԲՈՒՀ-երում սովորելու, համաձայն ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից տրամադրվող քվոտաների:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր